ՀայաստանՏնտեսություն

2024 թվականի երրորդ եռամսյակում գույքագրվել է մոտ 251.5 կմ երկարությամբ ճանապարհահատված

2024 թվականի երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ Գույքագրումն ու տեսաձայնագրումն իրականցրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները։

Գույքագրվել են միջպետական նշանակության 111.5կմ, հանրապետական նշանակության 12.95կմ և մարզային (տեղական) նշանակության 127կմ ավտոմոբիլային ճանապարհներ։

Այս աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Գույքագրման շրջանակներում չափագրվում և հաշվառվում են ճանապարհների օտարման շերտում գտնվող տարրերը։

Հավաքագրված տվյալները «Ճանապարհային դեպարտամենտ» ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

Սամվել Մխիթարյան