ՀայաստանՏնտեսություն

ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատավարձերը բարձրացել են

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական և իրական (ճշգրտված ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսով) աշխատավարձերը 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել են։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջին ամսական իրական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Բելառուսում (113,0%) և Ռուսաստանում (109,0%)։

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների միջին ամսական աշխատավարձը՝

Ռուսաստան (928 ԱՄՆ դոլար, կամ՝ 363 հազար 952 հայկական դրամ)

Ղազախստան (854 դոլար, կամ՝ 334 հազար 797 դրամ)

Հայաստան (713 դոլար, կամ՝ 280 հազար 256 դրամ)

Բելառուս (690 դոլար, կամ` 272 հազար 728 դրամ)

Ղրղզստան (409 դոլար, կամ՝ 162 հազար 686 դրամ)

2023 թվականի հունվար–սեպտեմբերին ԵԱՏՄ-ում աշխատավարձերի ամենաբարձր աճը գրանցվել էր Հայաստանում (2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ Հայաստանում աշխատավարձերի իրական աճը կազմել էր 13,4 %, Ղրղզստանում՝ 10,7 %, Բելառուսում՝ 10,1 %, Ռուսաստանում՝ 7,4 % և Ղազախստանում՝ 0,9%: