ՀայաստանՏնտեսություն

ԱՊՀ երկրներից B կարգի վիզաներից ամենաշատը մերժվել են նաև Հայաստանի քաղաքացիների դիմումները

Հայաստանը ԱՊՀ երկրների ցանկում երկրորդն է ԱՄՆ զբոսաշրջային վիզա ստանալու դիմումների մերժումով։ Սրա մասին հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

2024 թվականին ԱՊՀ երկրների շրջանում ԱՄՆ զբոսաշրջային վիզա ստանալը ամենադժվարը եղել է Ուզբեկստանի քաղաքացիների համար։ Վիճակագրության համաձայն՝ ԱՊՀ երկրներից B կարգի վիզաներից ամենաշատը մերժվել են Ուզբեկստանի քաղաքացիների դիմումները՝ գրեթե 65%-ինը։ Հաջորդը Հայաստանն է (59,4%) մերժման դիմումներով և Թուրքմենստանը (58,8%)։

Հետխորհրդային Լիտվայում, Լատվիայում ու Էստոնիայում այլ թվեր են։ Մերժման տոկոսը կազմում է, համապատասխանաբր, 21%, 9% և 7%։

Մերժումների ճնշող մեծամասնությունը ստանում են Սոմալիի քաղաքացիները (77%)։ ԱՄՆ տուրիստական ​​վիզա ստանալու ամենադյուրին ճանապարհը ԱՄԷ-ի, Կիպրոսի և Ռումինիայի քաղաքացիների համար է։ Այս երկրներում մերժման մակարդակը չի գերազանցում 2,6%-ը։