ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար։ Սրա մասին դեկտեմբերի 17-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշիի հետ հանդիպմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել վերջին շրջանում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ակտիվացած փոխգործակցությունը, մասնավորապես՝ առանձնացնելով առևտրաշրջանառությունը և զբոսաշրջությունը։ 

Հանդիպմանը կողմերը նաև մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ և կարևորել նախագծի շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:

Հայաստան-ԱՄԷ երկկողմ հարաբերությունները վերջին 5 տարիներին աննախադեպ աճ են գրանցել։ Եթե 2019-ին առևտրաշրջանառությունը 108 մլն դոլարի էր եղել, ապա հիմա այն շուրջ 45 անգամ աճել է։

Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայաստանը վերաարտահանում է ռուսական ոսկին ու ադամանդը։