
Երևանում աղբահանության վճարը կհաշվարկվի ըստ բնակարանի մակերեսի
Դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանին նախագիծ է առաջ քաշել, համաձայն որի՝ աղբահանության վճարի հաշվարկումը 2025 թվականից կկատարվի ըստ բնակարանի մակերեսի։ Ծրագիրը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը։
Մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, սեփական տների դեպքում՝ 180 դրամ։ Սակայն եթե 50 քառակուսի մետր տանը ապրող 5 անձինք նախկինում վճարում էին 1000 դրամ, ապա նոր օրենքով կվճարեն 650 դրամ։ Սակայն քիչ բնակիչ ունեցող, բայց մեծ մակերես ունեցող բնակարանների տերերը կվճարեն մի փոքր ավելի շատ։
Նախագծում նշված է, որ Երևանում բնակարանների քանակը կազմում է 251 635, որից 52 641-ը 1 սենյականոց են, 85 073-ը` 2 սենյականոց, 91 829-ը` 3 սենյականոց և 22 092-ը` 4 և ավելի սենյականոց։ Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել 1 սենյականոցի համար` 35 քմ-ը, 2 սենյականոցի համար` 53 քմ-ը, 3 սենյականոցի համար` 64-ը և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում` 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։
Այսպիսով, 35 քմ մակերեսով բնակակարանում այսօր ապրում է 2 անձ և վճարվում է 400 դրամ/ամիսը, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի հաշվարկի դեպքում կվճարվի միջինում 455 դրամ։ Եթե ավելի մեծ մակերսով տանը բնակվում է մեկ մարդ և վճարում է 200 դրամ/ամիսը, ապա 2025 թվականին նրա աղբահանության միջին վճարը ամսական կկազմի մոտ 670 դրամ։ Իսկ անհատական տներում այդ ցուցանիշը կկազմի միջինում 800 դրամ։
Ներկայումս աղբահանության վճարը գանձվում է ըստ բնակարանում գրանցված անձանց թվի` անձը ամսական 200 դրամ, իսկ տարեկան՝ 2400 դրամ։