
Հայաստանում շինարարության ծավալը կազմել է 567 մլրդ դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.4 %։ Տվյալները հրապարակված են Հայաստանի Վիճակագրական կոմիտեի կայքում։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին կազմել է 7.6 տոկոս կամ 2 տրլ 673.1 մլրդ դրամ։ Հունվար-հոկտեմբերի ցուցանիշը եղել է 11.7 %։
Շինարարության ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 567 մլրդ դրամ կամ 14.9 % (հունվար–հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը եղել է 15,5 %)։ Ծառայությունների ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 6,3 % կամ 3 տրլ 27 մլրդ դրամ (նախորդ ամսվա ցուցանիշը եղել է 5.8 %)։
Ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 18 % կամ 5 տրլ 604 մլրդ դրամ։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 54 % կամ 11.1 մլրդ դրամ։ Ընդ որում` արտահանումը կազմել է 73.9 % կամ 5 մլրդ դրամ, իսկ ներմուծումը` 41.5 % կամ 6.3 մլրդ դրամ։