ԿրթությունՀայաստան

Հայ դպրոցականները միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում նվաճել են 3 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր

Հայաստանի դպրոցականները Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի։ Այս տարվա օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ը Ավստրալիայի Սանշայն Քոսթ քաղաքում, որտեղ մրցել են 110 երկրի 630 աշակերտներ։

Բրոնզե մեդալներ են նվաճել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) և Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը։ Գովասանագրերով պարգևատրվել են նույն ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Արսեն Մակարյանը (11-րդ դասարան), Միքայել Գալստյանը (12-րդ դասարան) և Ալեն Ղազարյանը (12-րդ դասարան)։

Հայաստանի հավաքականը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Գուրգեն Ասատրյանը և Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 65-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում, Հայաստանի թիմը ցուցադրել էր ավելի բարձր արդյունք՝ բերելով 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր։

Սեդա Մարտոյան