
Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի
1988 թվականի դեկտեմբերի 7-ը հայ ժողովրդի պատմության ցավալի էջերից է։ Ժամը 11:41-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս հասցրեց քաղաքին և շրջակա գյուղերին։ 10 բալ ուժգնությամբ երկրաշարժը խլեց հազարավոր կյանքեր և մի շարք մարդիկ էլ դարձան անօթևան։ Ավերվեցին հազարավոր շենքեր, մշակութային և պատմական արժեքներ և այլն։ Աղետի ընդհանուր զոհերի թիվը մոտ 25 հազար էր, իսկ տուժածների թիվը՝ 20 հազար։ Մոտ 500 հազար մարդ էլ մնացծ անօթևան։
Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ։ Սպիտակը, Գյումրին, Ստեփանավանը, Ախուրյանը, Կիրովականը և մյուս տուժած բնակավայրերը ավերածությունների էպիկենտրոնում էին։ Հայաստանի տարբեր մասերից մարդիկ շտապում էին աղետի գոտում հայտնված մարդկանց օգնելու։ Շուտով օգնության են հասնու նաև Սփյուռքի հայրենակիցներն ու միջազգային կառույցները։ Սփյուռքահայ մասնագետներ՝ բժիշկներ, շինարարներ, հոգեբաններ և այլք շտապեցին Հայաստան՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։
Երկրաշարժից 36 տարի է անցել։ Այժմ արդեն աղետի գոտում հայտնված բնակավայրերը վերծնվել են։ Իհարկե, վերակառուցման ճանապարհը երկար ու դժվար էր, բայց հայ ժողովուրդը, համախմբվելով, հաղթահարեց այդ դժվարությունները։ Այսօր Սպիտակը վերակառուցված է, բայց անցած տարիների վերքերը դեռ թարմ են։
Այսօր, երբ հիշում ենք երկրաշարժի օրերը, հասկանում ենք, որ մեր միասնությունը ուժեղ է ցանկացած աղետից։