ԿրթությունՀայաստան

Արեգունիում 224 երեխայի համար նոր կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղում ակտիվ փուլում են նոր կրթահամալիրի շինարարական աշխատանքները։ Կրթահամալիրը նախատեսված է 224 երեխայի համար, որից 144-ը դպրոցական, 80-ը՝ մանկապարտեզի սաներ։

Շենքը կծառայի ոչ միայն Արեգունի, այլև հարակից Փամբակ և Դարանակ գյուղերի երեխաներին։ Նախատեսվում է կրթահամալիրը շահագործման հանձնել 2026 թվականի սեպտեմբերին։ Այս պահին արդեն ավարտվել է շինության հիմքի կառուցումը, իսկ այժմ ընթանում են պատերի կառուցման աշխատանքները։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 210 միլիոն դրամ։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոպա» ընկերությունը։

Արմավիր համայնքի Խանջյան գյուղում էլ մանկապարտեզ է կառոցվում։ 35 տարվա դադարից հետո գյուղը նոր մանկապարտեզ կունենա: