
Մեկնարկել են բուհերի միասնական քննությունները․ շուրջ 16 հազար դիմորդ ցանկանում է ընդունվել համալսարան
Հունիսի 10-ին մեկնարկել է բուհերի միասնական քննությունների հիմնական փուլը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ քննությունները անցկացվում են 16 կենտրոնում, որոնցից 11-ը՝ մարզերում, 5-ը՝ մայրաքաղաքում։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալներով՝ առաջին օրը «Քիմիա» առարկայից քննություն է հանձնում 1,174 դիմորդ, այդ թվում՝ 495-ը՝ Երևանում։ «Ռուսաց լեզու» առարկայից հայտագրվել է 309 դիմորդ, որից 78-ը՝ մայրաքաղաքում։
Ըստ նախատեսված գրաֆիկի՝ քննությունների երկրորդ փուլում կգործի 46 կենտրոն. 17-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում։
Միասնական քննություններին մասնակցելու համար այս տարի հայտագրվել է 15,970 դիմորդ, որից շուրջ 3,000-ը՝ ներբուհական քննությունների նպատակով։ Արդեն 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 11,608 դիմորդ։