ԿրթությունՀայաստան

Մանկապարտեզներում ընդգրկվածությունն աճել է 75 տոկոսով, քոլեջներում՝ 11,4

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը վերջին 8 տարիներին նախադպրոցական համակարգում հասել է շուրջ 75 տոկոսի։

Նրա խոսքով՝ 2017-ի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 20 տոկոսով։ Նախարարությունը նախատեսում է սեպտեմբերից սկսել նոր ծրագիր՝ նախատեսված 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների համար։

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել ու նաև կարևորել է մասնագիտական կողմնորոշման գործընթացը դպրոցական մակարդակում։ Նրա խոսքով՝ 8-րդ դասարանից պարտադիր դարձած մասնագիտական խմբակները թույլ են տալիս երեխաներին ավելի հստակ ընտրել կրթական ուղղություն։

Նախարարը հավելել է, որ միջին մասնագիտական կրթության համակարգում նույնպես արձանագրվել է աճ․ 2023 թվականին ընդունելությունն ավելացել է 11,4 տոկոսով։ Այս պահին քոլեջներում սովորում է շուրջ 45 հազար երիտասարդ։