ԿրթությունՀայաստան

Վանաձորի աշակերտը մեդալակիր է դարձել Չինաստանում անցկացված օլիմպիադայում

Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արամ Ամիրխանյանը Չինաստանում կայացած Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) նվաճել է բրոնզե մեդալ։

Օլիմպիադան անցկացվել է օգոստոսի 2-9-ը Պեկինում՝ 60 երկրների 284 մասնակիցների մասնակցությամբ։ Հայաստանը ներկայացրել է մեկ թիմ, որը ձևավորվել էր «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի ազգային փուլի հաղթողների հիման վրա։ Թիմում ընդգրկված էին Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյանը և Դավիթ Ջաղացպանյանը։

Մրցույթը ներառել է երեք փուլ՝ տնային առաջադրանքներ, թիմային մրցույթ (սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական առաջադրանքներ ԱԲ թեմայով։ Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը։

Հայաստանի թիմը ղեկավարել է Տիգրան Իշխանյանը, իսկ որպես դիտորդներ մասնակցել են FAST հիմնադրամի ներկայացուցիչներ։

Սեդա Մարտոյան