ԿրթությունՀայաստան

Հայաստանում 500-ից ավելի ուսուցիչներ բարձր որակավորում են ստացել

Այս տարվա ընթացքում Հայաստանում ավելի քան 500 ուսուցիչ բարձրացրել է իր մասնագիտական որակավորումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով՝ ամենաշատ դիմումները եղել են 3-րդ և 4-րդ մակարդակների համար։ Սրանք համարվում են ավելի բարձր և դժվար ստացվող որակավորման աստիճաններ, քան 1-ին և 2-րդ մակարդակները։

Առաջիկայում ուժի մեջ կմտնեն նոր կանոններ, որոնք կկարգավորեն այս գործընթացը։ Օրինակ՝ 3-րդ և 4-րդ մակարդակ ստանալու համար ուսուցիչները պետք է ներկայացնեն լրացուցիչ դասընթացների մասնակցության վկայականներ, որոնք պարտադիր վերապատրաստումների մեջ չեն մտնում։ Այս պահանջը դրված է, որպեսզի պարզ լինի, որ այս մակարդակներին դիմող ուսուցիչները իրենց զարգացման համար կատարում են ավելին, քան օրենքով պահանջվում է։

Սեդա Մարտոյան