ԿրթությունՀայաստան

Հայաստանի աշակերտները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային աստղագիտության օլիմպիադայում 

Հայաստանի աշակերտները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հնդկաստանի Մումբայ քաղաքում օգոստոսի 11-21-ը անցկացված աստղագիտության և աստղաֆիզիկայի 18-րդ միջազգային օլիմպիադայում։

Հայաստանի թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 5 աշակերտներից՝ Նարեկ Գալստյան, Էմիլ Մուշեղյան, Գոռ Հասրաթյան, Վահե Մկրտչյան (12-րդ դասարան) և Նատալի Մարգարյան (11-րդ դասարան)։

Օլիմպիադային մասնակցել են 60 երկրի 288 աշակերտ։

2 արծաթե մեդալ են ստացել Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, 1 բրոնզե մեդալ՝ Նարեկ Գալստյան, իսկ Վահե Մկրտչյանը և Նատալի Մարգարյանը ստացել են գովասանագրեր։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտից և Արտաշես Մկրտչյանը՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանի թիմը Բրազիլիայում՝ միջազգային 17-րդ օլիմպիադայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալի։

Սեդա Մարտոյան