
Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին
Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կսկսվեն առավոտյան ժամը 08:15-ին։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Քաղաքապետարանում ընդգծում են, որ նախաձեռնության հիմնական նպատակն է նվազեցնել երեխաների ուշացումները, որոնք առաջանում են մայրաքաղաքում առավոտյան ժամերին հաճախակի նկատվող խցանումների պատճառով։ Կառավարիչները նաև ակնկալում են, որ փոփոխությունը կօգնի թեթևացնել երթևեկությունը՝ ապահովելով մեքենաների ավելի համաչափ հոսք տարբեր ժամերին։
Նախկինում Երևանի հանրակրթական դպրոցներում դասերը սկսվում էին ժամը 8:30-ից, մարզերում՝ 9։00-9։30։