
Հայաստանի թիմը նվաճել է մեդալներ Եվրոպայի պատանեկան ինֆորմատիկայի օլիմպիադայում
Հայաստանի թիմը Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում (EJOI) արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։
Արծաթե մեդալը շահել է Հայկ Մանուկյանը, բրոնզե մեդալներ ստացել են Մամիկոն Համբարյանը և Արեն Գրիգորյանը։
Օլիմպիադայի ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) հետ․ մասնակիցները երկու մրցութային օրերին լուծում էին 3 առաջադրանք։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։
Հայաստանի թիմը ներկայացրել են՝
Մամիկոն Համբարյան, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցից, Հայկ Մանուկյանը, Վաչե Քոչարյան և
Արեն Գրիգորյանը «Քվանտ» վարժարանից։
Թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս, ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ասպիրանտ Համլետ Միքաելյանը։
Օլիմպիադային մասնակցել են 24 երկրի 96 աշակերտ։