
6000 ուսուցիչ կկարողանա կրկնապատկել իր աշխատավարձը
Հայաստանում մեկնարկել է կամավոր ատեստավորման հերթական փուլը: Ավելի քան 6000 ուսուցիչ հնարավորություն կունենա կրկնապատկել իրենց աշխատավարձը։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-ից նոյեմբերի 24-ը։ Ուսուցիչները ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացրել են 6190 հայտ։ Այս տարվանից ատեստավորումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։
Կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների բազային աշխատավարձը կբարձրանա մինչև 200 հազար դրամ (108-125 հազար դրամի փոխարեն), որին կավելանա ատեստավորման արդյունքներին համապատասխանող 30-50 տոկոս հավելավճար (260-300 հազար դրամ):