
Սիրիայում աշակերտները վերադարձել են դպրոցներ
Սիրիայում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վերաբացվել են դպրոցները։ Սրա մասին հաղորդում է Reuters-ը։
Առավոտյան աշակերտները Դամասկոսի տղաների միջնակարգ դպրոցի բակում ծափահարել են, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը: Նասերը նշել է, որ դպրոցը չի տուժել։
Այնուամենայնիվ, որոշ ծնողներ խուսափել են իրենց երեխաներին դասի ուղարկել։ Այսօրվանից նաև Սիրիայի քրիստոնյաները երկրում իշխանափոխությունից առաջին անգամ այցելել են կիրակնօրյա կանոնավոր հոգևոր ծառայության:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին սիրիական ընդդիմության մարտիկները հայտարարել էին, որ երկիրը «ազատագրվել է»։ Դրանից հետո նախագահ Բաշար ալ-Ասադը փախել էր մայրաքաղաքից։ Նրան ապաստան է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին էլ հոկտեմբերի 8-ին հայտարարել էր երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին՝ հավելելով, որ պատրաստ են ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ համագործակցել։