ԿրթությունՀայաստան

Շուրջ 5000 ուսուցչից 1000-ը կամավոր ատեստավորումը չեն կարողացել հանձնել

Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները։ 2024 թվականի արդյունքների մեջ ներառված են նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։

Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այս տարի առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով է կազմակերպվել։ Մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ:

Ատեստավորմանը մասնակցել է 4982 ուսուցիչ.

  • 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը (200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար)։
  • 70-79% արդյունք է ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով)
  • 80-89% արդյունք է ցուցաբերել 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով)։
  • 90-100% արդյունք է ցուցաբերել 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով)

0-59 տոկոս արդյունք է ցուցաբերել 1162-ը։ 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել է 2250 ուսուցիչ։ Նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել է 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ Նրանք հաղթահարել են անցողիկ շեմը։