ԿրթությունՀայաստան

Դպրոցականների շուրջ 70 տոկոսը նախորդ տարի այցելել է թանգարաններ և թատրոններ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 8-ին ասուլիսի ձևաչափով ամփոփում է 2024 թվականին նախարարության կատարած աշխատանքը։ ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է նաև դպրոցականների կողմից թանգարաններ և թատրոններն այցելությանը։

Անդրեասյանը նշել է, որ հայտարարված մշակութային և կրթության տարվա շրջանակներում շուրջ 300 հազար դպրոցականների համար ապահովվել է բաժանորդային ծրագրով այցելություն թանգարաններ և թատրոններ։ Սա նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 46 տոկոսով։

Այս ցուցանիշը կազմում է, ըստ նախարարի, Հայաստանի դպրոցականների շուրջ 70 տոկոսը։ Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում 21 մանկապատանեկան մշակութային, կրթամշակութային ծրագիր է իրականացվել՝ նախորդ 18-ի փոխարեն։ Դրանց մասնակցել է ավելի քան 31 հազար երեխա։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին։ Անցկացվել է 7 թիրախային ծրագրեր, որոնց մասնակցությունը ավելի քան 30 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։