
Ակադեմիական քաղաքը ստացել է միջազգային համալսարանների աջակցությունը
Հայաստանի 60-ից ավել բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու որոշումը ստացել է միջազգային համալսարանների աջակցությունը: Մասնավորապես, Լոնդոնի Արվեստի համալսարանը (UAL), Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտը (UCL) և Գերմանիայի Մյունխենի տեխնիկական համալսարանը (TUM) աջակցություն են տրամադրում կրթական կլաստերների զարգացման, ծրագրերի արդիականացման և տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: Մյունխենի տեխնիկական համալսարանի (TUM) գործադիր տնօրեն Ֆրիդերիկե Հեթինգերը անցյալ տարի փոխըմբռնման հուշագիր է ստորագրել և համաձայնել համագործակցել Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կլաստերի զարգացման ուղղությամբ։
Բանակցություններ են տարվում նաև Իսպանիայի Կոմպլուտենսի և Հարավային Կորեայի Սեուլի ազգային համալսարանների հետ՝ հետագայում համագործակցության պայմանագիր կքնելու ակնկալիքով։
Նախագծի նպատակն է զարգացնել «առնվազն չորս համալսարաններ», որոնք կարող են մրցակցել համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն 500 տեղերի համար։ Առաջին ուսանողները այնտեղ պետք է տեղափոխվեն արդեն 2030 թվականին։
Ուսանողների մեծ մասը ապրելու է տեղում գտնվող հանրակացարաններում։ Պրոֆեսորների, կարճաժամկետ այցելուների համար նախատեսված են լինելու բնակելի տարածքներ՝ կինոթատրոնի, թատրոնի և ժամանցի այլ օբյեկտների հետ միասին։