ԿրթությունՀայաստան

Հայ դպրոցականները օլիմպիադայից վերադարձել են 17 մեդալով

Ղազախստանի Աստանա քաղաքում հունվարի 13-17-ը կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան: Դրան մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում էր «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: 

ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ Դրա մեջ նշվում է, որ Հայաստանից օլիմպիադային մասնակցել է ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 14, Քվանտ վարժարանի՝ 8, Ֆոտոն վարժարանի՝ 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտ:

Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Նախարարությունը հրապարակել է նրանց անունները.

Սարգիս Առաքելյան — մաթեմատիկա, ոսկե մեդալ

Միքայել Գալստյան —  մաթեմատիկա, ոսկե մեդալ

Արսեն Մակարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Ալեն Ղազարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Արման Ասատրյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Գոռ Հասրաթյան – ֆիզիկա, արծաթե մեդալ

Մարտին Խաչատրյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Մհեր Քալաշյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Միքայել Եղիազարյան –մաթեմատիկա, բրոնզե մեդալ

Սմբատ Պողոսյան – ֆիզիկա, բրոնզե մեդալ

Ծովակ Եգորյան – ինֆորմատիկա, բրոնզե մեդալ

Քվանտ վարժարանի 8 աշակերտներից 4-ն արժանացել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Նրանք են՝

Գագիկ Գևորգյան – ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Գրիգոր Թոխյան – մաթեմատիկա, բրոնզի մեդալ

Սամվել Հարությունյան – ֆիզիկա, բրոնզի մեդալ

Ալեքս Գրիգորյան – ինֆորմատիկա, բրոնզի մեդալ

Ֆոտոն վարժարանի 7 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան – մաթեմատիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան – ֆիզիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: 

Հաղթողներին օդանավակայանում դիմավորել են նաև ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները՝ խրախուսելու նրանց հաջող մասնակցությունն օլիմպիադայում: