ԿրթությունՀայաստան

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ դադարեցվել է Էրազմուս+ գրասենյակի գործունեությունը

Հունվարի 1-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ դադարեցվել է Հայաստանում գործող Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը։ Սրա մասին հայտարարել է Էրազմուս+ գրասենյակի թիմը։

ԿԳՄՍ նախարարությունը գրասենյակի դադարեցման համար մի քանի հիմնավորում է ներկայացրել։ Հաղորդագրության մեջ նշված է, մասնավորապես, Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ, նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա, նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։

Էրազմուս+ ծրագրին վերաբերող բոլոր հարցերի համար պետք է դիմել ԿԳՄՍ նախարարություն։