
ԿԳՄՍ նախարարը հայտնում է, որ գիտական ոլորտում աշխատավարձերը առնվազն կրկնապատկվել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 30-ի նիստում անդրադարձել է գիտության ոլորտին՝ նշելով, որ 2025-ի հունվարից ավելացել են գիտության ոլորտների աշխատողների աշխատավարձերը։ Նա օրինակ է բերել լաբորանտ-ճարտարագետի աշխատավարձը, որն ատեստավորման ներդրումից առաջ ստանում էր 67,300 դրամ, իսկ 2025-ի հունվարից՝ 138,300 դրամ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը 2021 թվականի նկատմամբ կրկնապատկվել է, իսկ պաշտոնների և տարակարգերի համար աշխատավարձը քառապատկվել է։
Նախարարը հայտնել է, որ ավելացել է նաև ավագ լաբորանտ-ավագ ճարտարագետի աշխատավարձը։ Նախկինում 76,000 դրամից այն աճել է՝ 2025-ին հասնելով 179,000 դրամ։
Անդրեասյանը նշվել է նաև, որ ավագ գիտաշխատողը, որը 2021-ին ստանում էր 99,000 դրամ, այժմ ստանում է 343,000 դրամ, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021-ին կազմել է 114,300 դրամ, ներկայումս հասել է 443,800 դրամի։ Գլխավոր գիտաշխատողը, որը 2021-ին ստացել է 138,100 դրամ, այժմ վարձատրվում է 552,900 դրամով։