
Կրթական ծրագրերի փոփոխությունները և Արցախյան թեմայի նահանջը դասագրքերում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի նոր հրամանով 2022-2024 թվականների հաստատված հանրակրթական չափորոշիչները և ծրագրերը ճանաչվել են ուժը կորցրած, ինչի հետևանքով էական փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերում։ Ըստ այդմ՝ «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների չափորոշիչը և ծրագրերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակված հրամանի մեջ կարելի է տեսնել, որ նոր դասագրքերից ջնջվել կամ վերաձևակերպվել են մի շարք թեմաներ, որոնք վերաբերել են հայապահպանությանը, ազգային ինքնությանն ու միասնականությանը։

Ուշագրավ է նաև այն փոփոխությունը, որ «Արցախ» բառը անհետացել է դասագրքերից։ Նախկինում ընդգրկված «Վերակառուցումից դեպի անկախություն։ Շարժման սկիզբը։ Արցախյան հիմնախնդիրը» թեման այժմ ներկայացվում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» վերնագրով։ Բացի այդ՝ փոխվել է նաև առարկայի անվանումը․ «Հայոց պատմություն» առարկային փոխարինելու է եկել «Հայաստանի պատմություն»-ը։