ԿրթությունՀայաստան

Երկու արհեստագործական ուսումնարաններ կստեղծեն «Երևանի արհեստի պետական քոլեջը»

«Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կձևավորվի Երևանի թիվ 8 և թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանների միաձուլումից։ Որոշման հիմնական նպատակներն են ուսումնական հաստատությունների օպտիմալացումը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտությունների զարգացում և նորերի ներդրումը, մասնագիտական կրթության բարելավումը։

Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանն այժմ գործում է Նոր Արեշում։ Այնտեղ սովորում է 349 ուսանող։ Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է 248 ուսանող։ Միաձուլումից հետո դասերը կանցկացվեն արդիականացված ծրագրերով։

Այս փոփոխությունը կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մաս է և միտված է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության զարգացմանը՝ օպտիմալ կառավարման միջոցով։