ԿրթությունՀայաստան

Ընդունելության քննությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցվել

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ այս տարի ընդունելության նախնական՝ ձմեռային, քննություններին մասնակցել է ավելի քան 11 հազար դիմորդ։ Այս տարի ընդհանուր առմամբ բացվել է 50 քննական կենտրոն՝ նախորդ տարվա 41-ի փոխարեն։

Դիմորդները ամենաշատը մասնակցել են «Անգլերեն» առարկայի քննություններին։ երկրորդ տեղում «Մաթեմատիկա»-ն է, երրորդ տեղում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան։ Առաջին փուլին մասնակցում են նրանք, որոնք կարող են բարձրագույն ուսումնական հաստատությունների համար դիմորդ լինել։ Մասնակիցների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանում սովորողները՝ 10 հազար 765։ Մասնակցել են նաև  նախորդ տարիների շրջանավարտները։ Քննություններին մասնակցել են նաև 309 օտարերկրյա քաղաքացիներ Ռուսաստանից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելառուսից, Հնդկաստանից։

Եթե դիմորդներին արդյունքները բավարում են, ապա կարող են այս տարվա մայիսին հայտագրման ժամանակ առարկան ու բուհն ընտրելուց զատ գրել, որ պահպանում են արդյունքները։ Նրանք, որոնք ուզում են նորից հանձնել քննություն, ապա բուհն ու մասնագիտությունը նշելուց զատ, պետք է գրեն, որ հանձնում են միասնական քննություններ։ Նշենք նաև, որ 2024 թվականի ամռանը քննություններին չէր մասնակցել ձմռանը քննություն հանձնած դիմորդների 15 տոկոսը