
Հայաստանում առաջին անգամ կիրականացվի սոլֆեջիոյի օլիմպիադա
2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան: Այն կկազմակերպվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ։ Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները:
Օլիմպիադային կկարողանան մասնակցել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ դասարանի աշակերտները։ Օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ նախնական ընտրության և եզրափակիչ։ Նախնական ընտրության փուլը իրականացվելու է Երևանում և մարզկետնտրոններում։ Այդ փուլում աակերտները պետք է տեսական առաջադրանքներ լրացնեն։ 23-30 միավոր հավաքելու դեպքում նրանք կկարողանան մասնակցել նաև եզրափակիչ փուլին, որը անցկացվելու է Երևանում։ Այս փուլում արդեն տեսական առաջադրանքի հետ միաժամանակ ուսանողները կգրեն թելադրություն։
Նշենք, որ Հայաստանում գործում են շուրջ 170 երաժշտական և արվեստի դպրոցներ։-