ԿրթությունՀայաստան

Ուսուցիչների կամավոր ատեստավորում. ի՞նչ կփոխվի

ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է էլեկտրոնային թեստավորման առաջին փուլում գործարկել բողոքարկման հնարավորություն։ Այն գործող կարգավորումներով նախատեսված չէր։

Այս պահին ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից իր ընտրությամբ։ Սակայն, առաջարկվող ծրագրով ուսուցիչը կարող է դիմել նաև դասավանդած այլ առարկայից։ Ատեստավորումը հաղթահարելուց հետո հավելավճար կստանա նախկին կարգի համաձայն՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման։

Բացի դա, առաջարկվում է մասնակցին ստանալ պարզաբանում, եթե թեստավորումից անմիջապես հետո առաջանա տեխնիկական խնդիր։

Ատեստավորումը չհաղթահարած, բայց պարտադիր վերապատրաստման պահանջ ունեցող ուսուցիչները մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում լինելու դեպքում պարտադիր պետք է անցնեն առարկայական վերապատրաստում և մասնակցեն հաջորդ կամավոր ատեստավորմանը։

2025 թվականի նոյեմբերի 1-ից էլ կամավոր ատեստավորման հայտերը կընդունվեն էլեկտրոնային եղանակով։