
Երևանում Արհեստի պետական քոլեջ կբացվի
Կառավարությունը նախաձեռնել է Երևանի համար 8 և համար 9 արհեստագործական պետական ուսումնարանների միաձուլումը։ Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծի՝ երկու ուսումնարանները պետք է վերակազմակերպվեն միաձուլման ձևով և գործեն որպես «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Երևանի N 8 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է շուրջ 349 ուսանող, իսկ 9 արհեստագործական պետական ուսումնարանում՝ մոտ 248 ուսանող։ Երկու քոլեջներն իրարից հեռու են շուրջ 2 կմ։
Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ «երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով»:
Խոշորացման արդյունքում պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանեվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվել արդի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, — նշված է ծրագրի հիմնավորման մեջ։
Այժմ N 8 արհեստագործական ուսումնարանի տարածքում վերանորոգումներ են, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի։ Շահագործման հանձնվելուց հետո Երևանի արհեստի պետական քոլեջն իր գործունեությունն այնտեղ կծավալի։ Նախատեսվում է Հայաստանում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվել քոլեջների։
Նշենք, որ Երևան քաղաքում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: