
Հայ աշակերտները 4 բրոնզե մեդալ են նվաճել կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում
Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ը կայացած կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից Հայաստանը վերադառնում է 4 բրոնզե մեդալով։
Մրցույթին մասնակցել են 15 պետությունների 75 աշակերտներ։ Հայաստանը ներկայացնող թիմը կազմված է եղել տարբեր ավագ դպրոցների վեց աշակերտից։ Մրցույթում հաջող հանդես են եկել և բրոնզե մեդալներ են ստացել Սառա Հակոբյանը («Հերացի»), Անահիտ Հունոյանը («Ֆոտոն»), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ») և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 դպրոց)։
Օլիմպիադան անցկացվել է տեսական, գործնական և թիմային նախագծային փուլերով։ Հայաստանի թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող Ռուզաննա Ադամյանը։