ԿրթությունՀայաստան

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կառուցվում է նոր դպրոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում սկսվել է նոր դպրոցական շենքի կառուցումը։ Այն կառուցվում է հին դպրոցի տեղում, որի քանդման աշխատանքները արդեն սկսվել են։ Նոր դպրոցի կառուցման ընթացքում Երանոսի թիվ 2 դպրոցի դասերը կկազմակերպվեն Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում։

2025 թվականի մայիսի 20-ի տվյալներով՝ դպրոցում սովորում է 236 աշակերտ։ Նախագծով նախատեսվում է կառուցել 288 տեղանոց նոր դպրոց՝ 4 մասնաշենքով, որոնցից երկուսը՝ եռահարկ, մեկը՝ երկհարկանի, ևս մեկը՝ նախատեսված որպես մարզադահլիճ։ Ընդհանուր մակերեսը կկազմի 8900 քառակուսի մետր։

Շինարարւթյունը մեկնարկել է 2025 թվականի ապրիլից կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում։ Կառուցմանը կհատկացվի 2 միլիարդ 490 միլիոն 813 հազար դրամ։