ԿրթությունՀայաստան

Երևանի շուրջ 40 մանկապարտեզում առաջիկայում կընդգրկվի ռոբոտաշինության ծրագիր

Մայրաքաղաք Երևանի շուրջ 40 մանկապարտեզների հիմնական ծրագրում առաջիկայում կընդգրկվի նաև ռոբոտաշինության ծրագիր։

Երևանի 10 մանկապարտեզներում իրականացվող ռոբոտաշինության վերաբերյալ պիլոտային կրթական ծրագիրը ապացուցել է իր արդյունավետությունը և դառնալու է երեխաների հիմնական կրթական ծրագրերից մեկը: Հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը՝ ծրագրի շրջանակներում աշխատող մանկավարժներին նախորդ ամիս պարգևատրվել են իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգեւատրումներ։

Նշվում է, որ առաջիկայում կմեկնարկի մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ: