ԿրթությունՀայաստան

Կառավարությունը մանկապարտեզ է կառուցում ազգային փոքրամասնությունների համար

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքը 2026 թվականին կունենա նոր մանկապարտեզ։ Հունիսի 2-ին բնակավայրում կայացել է հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։

Նոր շենքը նախատեսված է 50 երեխայի համար։ Մանկապարտեզը կառուցվում է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների, Լոռու մարզպետարանի և մի շարք այլ կազմակեպությունների ֆինանսանվորմամբ։

Հիմնարկեքի ընթացքում մարզպետի տեղակալը նշել է, որ ազգային փոքրամասնությունները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա շնորհավորել է համայնքի բնակիչներին՝ ընդգծելով կրթության հասանելիության կարևորությունը։

Ֆիոլետովոյի բնակիչները ռուս մոլոկաններ են, որոնք Լոռու տարածքում են հայտնվել 19-րդ դարում՝ Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում։ Համայնքն այսօր էլ պահպանում է իր ինքնությունն ու հավատալիքները։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղում շուրջ 1500 մարդ է բնակվում։