ԿրթությունՀայաստան

Փարաքարում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ

Հայաստանում հիմնվել է նոր կրթական հաստատություն՝ ACT College-ը (Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջ)։ Այն համադրում է տեխնոլոգիան, արվեստը և ինժեներությունը։ Նախաձեռնությունը պատկանում է Գյումրիի ՏՏ կենտրոնին (GITC)։ Քոլեջը կգործի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։

ACT քոլեջը նախատեսված է 9-րդ դասարանն ավարտածների համար։ Ուսանողները ստանում են և՛ ավագ դպրոցի վկայական, և՛ մասնագիտական հմտություններ՝ թվային արվեստի, ինժեներության և ՏՏ ոլորտներում։

Ուսումը կազմակերպվում է նորակառույց մասնաշենքում՝ ժամանակակից լաբորատորիաներով։ Քոլեջը մատչելի է նաև գյուղական համայնքների երեխաների համար՝ շնորհիվ մինչև 90% կրթաթոշակի և անվճար տրանսպորտի։

ACT-ի միջազգային գործընկերներն են Columbia University-ն, Apple-ը, ServiceNow-ն։ Քոլեջը նաև կհյուրընկալի ԱՄՆ-ից տեղափոխվող National STEM Festival-ը, որը 2026-ին կանցկացվի Հայաստանում՝ առաջին անգամ։