ԺամանցՀայաստան

Երգչուհի Շերը դիմել է Հայաստանի կառավարությանը

Երևանի կենդանաբանական այգուց Բունկա փղի ազատման համար երգչուհի Շերը դիմել է Հայաստանի կառավարությանը։ Նա խնդրել է ազատ արձակել փղին և նրան տեղափոխել հատուկ ապաստարան, որտեղ նա կկարողանա ազատորեն քայլել, վազել և շրջել մյուս փղերի հետ։

2021 թվականից Բունկա փիղը սկսեց հայտնվել միջազգային հարթակներում։ Նրա պաշտպանության և ազատ արձակման արշավը նախաձեռնել է զբոսաշրջության և «Wanderlust Magazine» թերթի թղթակից-խմբագիր Մարկ Սթրեթոնը։

Փղերը սոցիալական կենդանիներ են և նախընտրում են ապրել խմբերով: Կարևոր է, որ նրանք շփվեն այլ փղերի հետ, քանի որ մեկուսացումը կարող է առաջացնել սթրես: Դեռևս 2022 թվականին կենդանաբանական այգին հայտարարել էր, որ 2023 թվականին կկառուցեն ազատավանդակ և Բունկա փղի համար զուգընկեր կբերեն։ Սակայն մինչև այժմ Բունկա փիղը միայնակ է։