ԺամանցՀայաստան

Երևանի կենդանաբանական այգին շուտով կլինի բարեկարգված և նոր կենդանիներով 

Երևանի կենդանաբանական այգում բարեփոխումները, մասնավորապես՝ ազատավանդակների տեղադրման աշխատանքները շարունակվում են։ Այգին ունի նոր համալրում․ առաջին անգամ այգում  ծնվել է զեբրի ձագ։  

Երևանի կենդանաբանական այգու գիտության գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը, խոսելով 2024-ում կատարված բարեփոխումների մասին, ասել է, որ պատրաստվել են ևս երկու ազատավանդակ, կա ազատավանդակ նաև զեբրերի համար։  

Բացի այդ՝ կենդանաբանական այգին Կարմիր գրքում գրանցված մի շարք թռչուններ և կենդանիներ է ձեռք բերել։ Այգին պատրաստվում է վերարտադրության ծրագիր իրականացնել այն կենդանիների համար, որոնք ոչնչացման եզրին են։ 

Փոխտնօրենը նշեց, որ այս տարի այգու պաշտոնական բացումը կլինի մինչև մայիսի 1-ը։ Կցուցադրվեն այնպիսի կենդանիներ, որոնք այգում են ապրում, սակայն մինչ այժմ չեն ցուցադրվել։ 

Խոսելով փղի ազատավանդակի մասին, Ասլանյանը նշեց, որ այգին չունի այդ ֆինանսական հնարավորությունը, սակայն դիմել են քաղաքապետարանին և այս տարվա ծրագրերում ներառվել է նաև այդ խնդիրը։