ԺամանցՀայաստան

Ի՞նչ են գնում տղամարդիկ մարտի 8-ին «Վայլդբերիզից»

Հայաստանում տղամարդկանց 92%-ը նախատեսում է նվեր տալ մարտի 8-ի կապակցությամբ իրենց սիրելիներին, հարազատներին։ Այս մասին են վկայում Wildberries & Russ միավորված ընկերության Հետազոտական ​​կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։ Հայաստանում հարցված տղամարդկանց 25%-ը նախատեսում է նվերների վրա ծախսել 4400-13200 դրամ, մնացածը՝ 44000-ից մինչև 132000 դրամ։

Հարցվածների 53 տոկոսը «Վայլդբերիզից» նախընտրել է գնել ծաղիկներ։ 29 տոկոսը պատրաստվում է նվիրել կոսմետիկա և օծանելիք, նույնքան տոկոս են կազմում նաև հագուստ, կոշիկ, աքսեսուարներ գնած տղամարդիկ։ Կենցաղային պարագաներ են գնել տղամարդկանց 27 տոկոսը, իսկ մնացած 23 տոկոսը նախընտրել են զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ։ Հայաստանում կանանց նախասիրությունների թվում հատկապես ցանկալի նվեր է առանձնանում հագուստը, կոշիկը և աքսեսուարները (43%), ինչը զգալիորեն բարձր է այլ երկրների համեմատ (20–29%)։

Հիշեցնենք, որ Հայաստանի բնակիչները 2024 թվականին «Վայլդբերիզից» ամենաշատը գնել են նոութբուքներ, գրասենյակային սարքավորումներ և ավտոպարագաներ։ Գնումները 2023-ի համեմատ աճել էին 19%-ով։ Ընկերության վերլուծաբանների վիճակագրության համաձայն՝ առցանց կայքից ամենաշատն օգտվել են երևանցիները՝ 49,83%, Կոտայքի մարզում ապրողները՝ 8,84%, և Շիրակի մարզի բնակիչները` 6,79%։