ԺամանցՀայաստան

Մարտի 8-ի ամենաթանկ ծաղկենփնջերը Հայաստանում ու Հարավային Կորեայում են

Հայաստանում մարտի 8-ին ծաղկեփնջերը աշխարհում ամենաթանկերից մեկն են։

Ծաղիկներն ամենաթանկը Հարավային Կորեայում են։ Այնտեղ ծաղկեփունջն արժե 28,6 դոլար (մոտ 11,285 դրամ): Երկրորդ տեղում Հայաստանն է, որտեղ ծաղկեփունջն արժե 24,7 դոլար (մոտ 9746 դրամ): Թանկարժեք ծաղիկներ վաճառող երկրների եռյակում է նաև Արգենտինան․ 1 փունջ ծաղիկն արժե 22,2 դոլար (մոտ 8764 դրամ), Ավստրալիայում 22 դոլար է մեկ ծաղկեփունջը (մոտ 8681 դրամ), Ղազախստանում՝ 21,4 դոլար (մոտ 8440 դրամ):

Ամենաթանկ ծաղկեփնջեր ունեցող երկրների տասնյակում են հայտնվել նաև Ուզբեկստանը՝ 20 դոլար (մոտ 7892 դրամ), Վրաստանը՝ 18,9 դոլար (մոտ 7457դրամ), Լեհաստանը՝ 15,9 դոլար (մոտ 6275 դրամ), Ղրղզստանը՝ 15,6 դոլար (մոտ 6155 դրամ) և Թուրքիան՝ 13,7 դոլար (մոտ 5406 դրամ):

Ամենամատչելի ծաղկեփնջերը Բուլղարիայում են, որտեղ կարելի է 1,8 դոլարով (մոտ 710 դրամ) ծաղկեփունջ գնել: