ԺամանցՀայաստան

Հայաստանը ճանաչվել է իսլամական տոնի ժամանակ լավագույն այցելության վայր

Հայաստանը ճանաչվել է որպես առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի կողմից կազմված «Էյդ ալ-Ֆիթր 2025»-ի տոնական ուղևորությունների 15 լավագույն ուղղությունների ցանկում։ Պարբերականի հոդվածում ներկայացված են 15 հայտնի ուղղություններ, որոնք առաջարկվում են այցելել Կուրբան Բայրամի (իսլամական զոհաբերության տոն) ընթացքում: Ցանկում առաջին տեղում Հայաստանն է:

Նշենք, որ Էյդ ալ-Ֆիթրը իսլամական տոն է։ Էյդ ալ-Ֆիթրը նշանավորում է Ռամադան ամսվա ավարտը՝ մեկամսյա ծոմապահության ժամանակաշրջանը, և Շավվալ ամսվա սկիզբը՝ իսլամական օրացույցի տասներորդ ամիսը։ Տոնը հատուկ առիթ է բոլոր մուսուլմանների համար, որի ընթացքում  նրանք ժամանակ են անցկացնում իրենց հարազատների հետ։ Տոնի օրերին Արաբական միացյալ էմիրության բնակիչները ունենում են 4-5 օրյա արձակուրդ։

Պարբերականը որպես զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրեր նշել է Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Հանրապետության հրապարակը, Մատենադարանը։ Հիշատակվել է նաև Սևանա լիճը, Դիլիջան ազգային պարկը, Տաթևի վանքը։ 

Հոդվածում նշվում է, որ Գառնիի հնագույն տաճարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Գեղարդ վանական համալիրը երկրի հարուստ մշակութային ժառանգության վկայությունն են:

Սեդա Մարտոյան