ԺամանցՀայաստան

Մարցի կամուրջը վերակառուցվել է և կրկին բաց է արշավականների համար

Լոռու մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնման կարևոր փուլերից մեկը հաջողությամբ ավարտվել է։ Մարց գետի վրա կառուցված և մի շարք արահետներ իրար կապող կամուրջը վերակառուցվել է ու կրկին բաց է բոլոր արշավականների համար։

23.7 մետր երկարություն ունեցող այս կամուրջը վերջին տարիներին մեծապես վնասվել էր 2024 թվականի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։ Սակայն HIKEArmenia կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների շնորհիվ այն ամբողջությամբ վերանորոգվել է։

Վերականգնման աշխատանքներն իրականացրել է TFC տեխնիկական թիմը, որի ջանքերով հնարավոր է դարձել ստեղծել մի կամուրջ։

Նախագիծը հանդիսանում է Հայաստանի ազգային արահետի Լոռու հատվածի բարեկարգման մաս, որի նպատակն է վերականգնել հասանելիությունը Հայաստանի հյուսիսային բնության գողտրիկ անկյուններին։