ԺամանցՀայաստան

«Հայֆիլմի» վերագործարկման նախագիծը ներկայացվել է պետությանը

«Հայֆիլմ» կինոստուդիան պատրաստվում է վերագործարկման։ Ներկայացվել է ծրագիր, որը ներառում է կինոժառանգության պահպանում, ժապավենների մաքրում և թվայնացում, ինչպես նաև ոլորտում ներդրումների ներգրավում։ Նախագծի նպատակն է ոչ միայն պահպանել առկա ժառանգությունը, այլև զարգացնել ժամանակակից կինոարտադրություն և ստեղծել ազգային ֆիլմի զարգացման նոր հիմքեր։ Ծրագիրը պետք է մշակվի և ներկայացվի կառավարությանը։

Ծրագրի հեղինակները նշում են, որ ֆինանսական ակտիվ հոսքերի ապահովումը, մասնավոր հատվածի ներգրավումն ու միջազգային համագործակցությունը առանցքային պայմաններ են արդյունաբերության վերակենդանացման համար։ Հատուկ կարևորում է տրվել այն երկրների հետ գործընկերությանը, որոնք հետաքրքրված են հայկական կինոարտադրությամբ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ այցի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը տեսասահիկով ներկայացրել է «Հայֆիլմի» վերագործարկման նախագիծը, որի նպատակը կինոարդյունաբերության զարգացման միջոցով ազգային ֆիլմի զարգացման նախադրյալների ստեղծումն է: Ըստ Դավիթ Բանուչյանի՝ ծրագրի առաջնային նպատակներից է նաև ոլորտում ֆինանսական ակտիվ հոսքերի ապահովումը և ներդրումային նախագծերի իրականացումը։

Պետական կառույցների կողմից նշվել է, որ կինոժառանգության պահպանումը պետք է իրականացվի անմիջական վերահսկողությամբ, իսկ ծրագիրը՝ փուլ առ փուլ, հստակ ժամանակացույցով։