
Հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը նկարահանվել է «Սուպերմեն» ֆիլմում
Հայազգի հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը նկարահանվել է «Սուպերմեն» ֆիլմում՝ մարմնավորելով Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Ջեյմս Գաննը։
Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյչել Բրոսնահենը, Նիկոլաս Հոլթը, Էդի Գատեգին, Էնթոնի Քարիգանը, Նաթան Ֆիլիոնը և Իզաբելա Մերսեդը։
Նոր «Սուպերմենը» պատմում է սուպերմենի փորձի մասին՝ հաշտեցնել իր այլմոլորակային ծագումն ու մարդակերպ կյանքը՝ աշխարհում իր որդեգրած ընտանիքի հետ։
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2025 թվականի հուլիսի 11-ին։