ԺամանցՀայաստան

Հոլանդացի երգչուհի Սևդալիզայի մասնակցությունը «Կոկա-Կոլա Ֆեստ» փառատոնին քննարկումների առիթ է դարձել

Սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզայի մասնակցությունը՝ օգոստոսի 30-ին Երևանում կայանալիք «Կոկա-Կոլա Ֆեստ» փառատոնին։ Հատկապես նրա «Մեսիա» երգի տեսահոլովակի բովանդակությունը վրդովեցրել է մի շարք օգտատերերի։

Տեսահոլովակում Սևդալիզան ներկայացնում է կրոնական խորհրդանիշների՝ խաչի, խնկամանի և «Խորհրդավոր ընթրիքի» բեմադրություններ, որոնք մեկնաբանվում են որպես կրոնական արժեքների ծաղր։ Օգտատերերը պահանջում են փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։

Փառատոնի կազմակերպիչները արձագանքել են՝ նշելով, որ աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Նրանք խոստացել են շուտով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։

Սևդալիզան ծնվել է Թեհրանում և 5 տարեկանից բնակվում է Նիդեռլանդներում։ Նա հայտնի է որպես տարբեր ժանրերում հանդես եկող երգչուհի՝ էլեկտրոնիկա, ռեգգետոն և գոսպել։ Նրա «Մեսիա» երգը համարվում է իր նոր ալբոմի՝ «Heroina»-ի առաջատար սինգլը։