
Ամերիկահայ Ռամելա Օհանյանը ճանաչվել է Հոլիվուդի ամենաազդեցիկ կանանցից մեկը
Variety ամսագիրը ամերիկահայ իրավաբան Ռամելա Օհանյանին ճանաչել է 2024 թվականի Հոլիվուդի ամենաազդեցիկ կանանցից մեկը։
Ցանկում ընդգրկվել են «Գրեմմի» մրցանակակիր Էմմա Սթոունը, Զենդեյան և ուրիշներ։
Ռամելա Օհանյանն իրավունքի ոլորտում մասնագիտացած է բարդ գործարքային հարցերի կառավարման մեջ։ Նա աշխատում է «Sheppard Mullin» միջազգային իրավաբանական ընկերության հետ։ Ռամելան ճանաչվել է առաջատար գործարքառու, ով համագործակցել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Meta-ն և Amazon-ը։
Մեր հայրենակցուհին 2023 թվականին ընտրվել էր Հարավային Կալիֆոռնիայի «ծագող աստղերի» ցուցակում՝ իրավաբանական ոլորտում գործնական գերազանցություն ցուցաբերելու համար։
Շուշան Ասրյան