ԺամանցՀայաստան

8 տարի բանտարկությունից հետո՝ գորշ արջը գտել է ազատությունը

Գորշ արջը, որը տարիներ շարունակ պահվել էր Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկում, վերջապես ազատվել է անհարմար ու անբարենպաստ պայմաններից։ Այժմ նա անվտանգ է և գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որտեղ ստանում է լիարժեք խնամք և վերականգնողական թերապիա։ Այս մասին հայտնում են նաև Շրջակա միջավայրի նախարարությունից։

Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն՝ արջի ազատման գործընթացը տևել է 8 տարի։ ):

Արջի պահման անբարենպաստ պայմանների մասին հանրությունը ահազանգել էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին՝ FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։

Գործ արջը գրանցված է Կարմիր գրքում։