
Շուրջ 549 մլն դրամ՝ Երևանի ամանորյա զարդարանքի համար
Երևանի ամանորյա զարդարանքի համար այս տարի կծախսվի 549 մլն 706 հազար դրամ։ Այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ նախորդ տարիներին ձեռք բերված ամանորյա սարքավորումները հաջորդող տարիներին ևս օգտագործելու նպատակով էր գնվել։ Գլխավոր տոնածառը 6 տարի առաջ է ձեռք բերվել։ Սուրբ Ծննդյան տոնավաճառի տնակները այս տարի ևս կօգտագործվեն։
Եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովենք, եթե ուզում ենք մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, մենք պետք է ամեն տարի գնալով ոչ թե բյուջետային առումով ավել ծախսենք, այլ շարունակենք թեկուզ նույն գումարը երկարաժամկետ ծախսել՝ գնալով ավելի ընդլայնելով շրջանակը։
Ձեռք կբերվեն նոր խաղալիքներ, իսկ գլխավոր տոնածառը նախատեսվում է եկող տարի ամբողջությամբ թարմացնել։
Շուշան Ասրյան