ՀայաստանՍնունդ

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության մի մասը

Երևանի Արցախի թաղամասում գործող կաթնամթերքի արտադրամասում, որը պատկանում է անհատ ձեռնարկատեր Գոռ Սարգսյանին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնաբերել է խախտումներ։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ 08․08․2025-ին արտադրված «Գաուդա» պանիրը չի համապատասխանում անվտանգության նորմերին, քանի որ դրանում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Արդյունքում արտադրողին տրվել է արտադրանքը շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու պահանջ, ինչպես նաև հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ արտադրամասի առանձին արտադրական գործառույթը կասեցվել է։

Սեդա Մարտոյան