ՀայաստանՍնունդ

Սպանդանոցային մսի վերահսկումների արդյունքում սպանդանոցային մորթը ավելացել է

Հայաստանի սպանդանոցների ներկայացուցիչներն հանդիպել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության հետ՝ քննարկելու 3-4 տարիների ընթացքում ոլորտում առաջացած խնդիրները։ Մասնավորապես՝ տնտեսավարողների կողմից բարձրացվել են վրիպակների խմբագրման հնարավորության բացակայության, ինտերնետ կապի խափանումների պատճառով մորթի մասին տեսահոլովակների ներբեռման խնդիրների, ֆորս-մաժորային իրավիճակներում մորթի իրականացման, վնասված կենդանու հարկադիր մորթի ընթացակարգերի մշակման և այլն հարցեր, որոնք գույքագրվել են տեսչական մարմնի մասնագետների կողմից:

Բացի այդ՝ սպանդանոցների ներկայացուցիչները հայտարարել են, որ տեսչական մարմնի կողմից վերջին մի քանի ամիսների ընթացքում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում սպանդանոցային մորթը ավելացել է։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ նշված խնդիրները կկարգավորվեն հնարավորինս կարճ ժամկետներում: Այս ոլորտում փոփոխությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ սպանդանոցային մորթը կիրականացվի պետության հովանավորությամբ։