ՀայաստանՍնունդ

Արտենիում հայտնաբերված կեղծված կաթնամթերքի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել է կեղծված ապրանք

Արագածոտնի մարզի Արտենի գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրություն, որը զբաղվել է կեղծված մթերքի թողարկմամբ։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

Տեսչության հաղորդմամբ՝ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ դադարեցվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին պատկանող արտադրամասի գործունեությունը, քանի որ այնտեղ պանրի տեխնոլոգիայով արտադրվել է կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք։

Արտադրության կասեցման հիմք է հանդիսացել տեսուչների վերցրած նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքը․ հայտնաբերվել է սննդամթերքի կեղծված արտադրանք։ Նմուշում «կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշը չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

ՍԱՏՄ–ն արտադրողին խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է տվել։